Մամուլ

Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ պետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար, վերջերս ձերբակալված Արմեն Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի նրա տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Ուսումնասիրելով Պետրոսյանի կենսագրությունը՝ հետաքրքիր փաստ բացահայտեցինք: Ըստ Պետրոսյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2017-2022թթ. աշխատել է «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: Սակայն, էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն, «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ. աշնանը»: