Մամուլ

ՄԻԵԴ դիմած դատավորները հաշտության չեն գնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ-ում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թևակոխել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՄԻԵԴ-ը գրություն է ուղարկել լիազորությունները դադարեցրած դատավորներին և ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով հաշտության գալու համար ժամկետ տրամադրել։

Սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցրած դատավորները և ՀՀ կառավարությունը հաշտության եզրեր չգտնեն, ապա ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի ՄԻԵԴԻ կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ հանիրավի պաշտոնազրկված դատավորներից որևէ մեկը չի պատրաստվում հաշտության գնալ կառավարության հետ: Եվ, հաշվի առնելով մինչ այս արձանագրված նախադեպերը, ՄԻԵԴ-ը կգնա որոշում կայացնելու»։