«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»:
Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը․ դատավոր՝ Լիանա Ներսիսյան: Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ: Վերջինիս հայրը, որը Սևանի շուկայի տնօրենն էր։ Նա երկար տարիներ աշխատել է Քննչական կոմիտեում` դեռևս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից: Նրա մոխրագույն մետալիկ «Լեքսուսի» պատմությունը Կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում: Պատմում են, որ այդ «Լեքսուսն» Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց, և այն թանկ է տիկնոջ համար»: