Մամուլ

Զարուհի Փոստանջյանին տուգանել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու և երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան՝ ԿԿՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»։

Հիշեցնենք․ 2025-ի հունվարի 13-ի որոշմամբ՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը Զ․ Փոստանջյանին տուգանել էր 525 հազար դրամի չափով` Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար։ Այդ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում»: