Մամուլ

Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Քննչական կոմիտե՝ հետևյալ հարցերով.

1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):

2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որևէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում և քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, և Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»: