Մամուլ

Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 3-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ ազդակներ տվեց ներքին գործերի նախարարությանը, որ առաջիկայում վարորդների և վարորդական վկայականներ ձեռք բերողների կյանքը հեշտ չի լինելու, ավելին՝ նաև թանկ է լինելու։

Հետո եղավ նոր օրենք, սակայն վերջինիս նպատակը ոչ թե բարելավումն է, այլ կրկին պետական բյուջե լցնելը։

Եթե այժմ հերթագրվում եք և նշված օրը գնում Հաշվառման քննական բաժանմունք, սակայն քննությունը ձախողում եք, հնարավորություն ունենում հաջորդ օրն իսկ գրանցվելու նոր քննության համար, բայց այն հնարավոր է դառնում, օրինակ, մեկ ամիս հետո, ապա ՆԳՆ-ն լուծում է առաջարկել։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և (կամ) գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար պետական տուրք՝ 45.000-30.000 ՀՀ դրամի սահմաններում՝ պայմանավորված այն օրվա ընտրությամբ, երբ վարորդի թեկնածուն կնախընտրի հանձնել այդ քննությունը։

Հարկ է նշել, որ ՀՔԲ-ներում այժմ էլ ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ տեսական և գործնական քննության կարող եք գրանցվել հուլիս-օգոստոս ամիսներին, ըստ roadpolice.am կայքի։

Շատերը կցանկանան օգտվել այս մեթոդից, ինչն էլ հավելյալ գումարներ կբերի պետական բյուջե և հավելյալ ծանրաբեռնվածություն՝ ՀՔԲ-ներում»։