Մամուլ

Սամվել Շահրամանյանի թիմը չի ուզում զիջել. «Ժողովուրդ»

Սամվել Շահրամանյանի թիմը չի ուզում զիջել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահի առաջիկա ընտրությունները կարող են կուլմինացիոն լուրջ փոփոխությունների հանգեցնել։

Չնայած այն հանգամանքին, որ Արցախի քաղաքական թիմը թեկնածուների է առաջադրում և փնտրում, այնուամենայնիվ, Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները առաջիկայում հայտարարությամբ են հանդես գալու։ Նրանք հակված են այն մտքին, որ պետք է այնպես անել՝ Սամվել Շահրամանյանը չզիջի դիրքերը և պահպանի իր պաշտոնը։

Արցախի թևը փորձում է այնպես անել, որ Արցախի իշխանության կրած փոփոխությունները չպառակտեն արցախահայությանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվելու է Արցախի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնավարման ժամկետը:

Մայիսի 21-ին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները պետք է նոր նախագահ ընտրեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական