«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցը փոթորկած հայտնի երգչուհի, դերասանուհի, գերաստղ Ջենիֆեր Լոպեսն իսկապես Հայաստան է գալու հյուրախաղերի:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ լուրերի համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Սակայն գնառաջարկն այնքան բարձր է եղել, որ Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել։ Առաջարկվել է ռեկորդային 1 միլիոն դոլար գումար։
Հայաստանում հովանավորների չգտնելուց հետո՝ Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։
Ստացվում է, որ աշխարհահռչակ, արմատներով հայ Քիմ Քարդաշյանը Հայաստան է բերելու աշխարհահռչակ երգչուհուն, սակայն ինչպես կամ ում հետ համաձայնեցնելով՝ դեռ անհայտ է»։