Մամուլ

Բաղինյանի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ»

Բաղինյանի դատախազ ամուսնուն նույնպես ազատել են աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն ևս ազատել են պաշտոնից:

Ապրիլի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ, Մարիաննա Բաղինյանը ազատման դիմում է գրել և ազատվել վարչութան պետի պաշտոնից։

Ինչպես հայտնի է, 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Մարիաննա Բաղինյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:

Դրանից հետո Մարիաննա Բաղինյանը ազատվել է վարչության պետի պաշտոնից։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաղինյանի դատախազ ամուսինը՝ Գագիկ Մարգարյանը, որը Արագածոտնի մարզի դատախազն էր և վերջերս էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, ևս ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը, բայց ազատման պատճառը չհայտնեցին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական