«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ։ Դա չի նշանակում, որ Ազատության հրապարակից հեռանում են՝ վրանն ապամոնտաժում: Մնալու են, բայց մի խումբ գործուղելու են մարզեր, որ լսեն նաև մարզերում ապրող արցախցիների խոսքը, պատվիրանները։ Մարտի 29-ից պայքարի դուրս եկած արցախցիները սոցիալական և քաղաքական պահանջներ են դնում, որոնք, մեծ հաշվով, ընդունելի չեն կառավարության համար։
Մարզային այցերից հետո խորհուրդն իրենց քայլերի հաջորդականության վերաբերյալ նոր որոշում կկայացնի, և, ըստ ամենայնի, կհայտարարեն մեծ հանրահավաքի ու հետագա պայքարի մասին»։