Մամուլ

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2025 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը, որի համաձայն՝ 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ։ Նախորդ՝ 2024 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը ՀՀ կազմել է 152,865։

2025 թվականի մարտ ամսին Հայաստանում զբոսաշրջային այցելությունների խոշոր թվեր գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):

ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ՀՀ ժամանումները (մուտքեր) 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 602 115 մարդ, իսկ ՀՀ-ից մեկնումների (ելքերի) գրանցումները նույն ժամանակահատվածում 606 974-ն են։

Փաստն այն է, որ Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս են, քանի որ գնացող և եկող քաղաքացին, ըստ քաղաքացիության, ամենաշատը հայերն են. ՀՀ մուտք է գործել 283 771 հայ, ՀՀ-ից ելք կատարել՝ 265 763 մարդ»։