«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը ընդդիմադիր պատգամավորների դեմ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ վարույթները կարճում է՝ ըստ էության չկարողանալով հիմնավորել, որ նրանք ապօրինի գույք են ձեռք բերել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Գլխավոր դատախազությունը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի վերաբերյալ որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններին արձագանքելով՝ Գլխավոր դատախազությունից հայտնեցին. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 50 միլիոն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին տվյալների բացակայության հիմքով՝ որոշում է կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը դադարեցնելու մասին»։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Սերյոժայի Ղազարյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»։