«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։
Հատկապես ակտիվ են եղել մարզերում, օրինակ՝ Արարատ քաղաքում, որտեղ մշտապես 1-2 պարեկային մեքենա է հերթապահում, երեկ 5-6-ն էին։ Իրար հերթ չտալով` կանգնեցրել են մեքենաները, ստուգել։ ՆԳՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք․ «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությունն են իրականացնում»։
Մեզ պատմեցին, որ վարորդական քննություններն են խստացրել»: