«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու և ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:
Իսկ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն»։