Մամուլ

Դատավոր Դոլմազյանի վարկանիշն ամենացածրն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով helpcourt.am մասնագիտական կայքը, արձանագրեց, որ դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի 355 դատավորների այդ կայքում փաստաբանները դրել են գնահատականներ՝ իրենց վարած դատական նիստերի ժամանակ օրինականությունը, էթիկայի նորմերի պահպանումը, օբյեկտիվ որոշումների կայացումը և շատ այլ մասնագիտական հարցեր հաշվի առնելով։

Եվ ահա, ուսումնասիրելով նախկին դատախազ, 08.08.2022 թվականից ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին նշանակված Վահե Դոլմազյանին տրված գնահատականը, արձանագրեցինք, որ ամենացածր վարկանիշն ունեցողներից է՝ ընդամենը 5: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր ցուցանիշն ունի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 119 վարկանիշով, կամ, դարձյալ որպես համեմատություն նշենք, բարձր վարկանիշ ունի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ 80:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը նույն Վահե Դոլմազյանն էր, որը ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին ազատ արձակելուն դեմ էր»։