Մամուլ

Սերժի Վաչոն հաշտության է գնացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռք բերված գույք, ՀՀ սեփականությունն է դարձել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասը` 29 միլիոն դրամ արժողությամբ։

Հետաքրքրվեցինք, թե սա ինչ հողամաս է, ով է հաշտության գնացել իշխանությունների հետ` կամովին հանձնելով գույքը։ Պարզվեց՝ խոսքն ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Ղազարյանն այն մոտ մեկ տասնյակ անձանցից է, որ հաշտության գնաց իշխանությունների հետ և վերադարձրեց այն, ինչ դատարանի միջոցով դատախազությունն ուզում էր բռնագանձել։

Չսպասելով դատարանի որոշմանը, Վաչագան Ղազարյանը տարածքը հանձնել է պետությանը։ Ի դեպ, այս հողակտորի մասին դեռևս 3 տարի առաջ էր Գլխավոր դատախազությունը հայտարարել, որ պատրաստվում է Վ. Ղազարյանից բռնագանձել` ի թիվս այլ գույքերի և խոշոր գումարի»: