«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Գտնվել են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամները մարտի 19-ին հանդիպել են 4 անձի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու ԲԴԽ-ում:
Իսկ ովքեր են գիտնական թենածուները․
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ գիտնական անդամ է ցանկանում դառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Արթուր Չախոյանը, գիտնական անդամներ են ցանկանում դառնալ Նարինե Սողոմոնյանը, Անահիտ Աբրահամյանը, Սամվել Առաքելյանը։