Մամուլ

ԼՂ–ից տեղահանվածները մտադիր են բողոքի գործողություններ սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ապրիլից մինչև հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող արցախցիները, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները:

Այն էլ՝ անձը 40 հազար դրամ, 50-ի փոխարեն։ Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել և հայտնվելու են փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր, նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել աջակցության ծրագիրը կամ էլ իրենց ապահովել բնակարաններով»։