Մամուլ

Սերժ Սարգսյանի գործով հողակտորը վաճառվել է Չինաստանի դեսպանությա՞նը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը:

Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են:

Չնայած երեկ Սերժ Սարգսյանի փաստաբանը լրատվամիջոցներին հրաժարվել էր հայտնել, թե ում են վաճառվել այդ հողերը, սակայն մենք պարզեցինք, որ հողակտորների մեծ մասը վաճառվել է կառավարության որոշման հիման վրա՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։ Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է հանդիսանում»։