Մամուլ

Օսկանյանը ոգևորված է եղել և հուսադրել է. «Հրապարակ.

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։

Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգևորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձևի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։

Վարդան Օսկանյանը կարևորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը և հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել»։