«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ նա աշխատանքից ազատման դիմում է գրել: Գևորգ Քոչարյանը դատախազության նորաբաց՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ
* Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի,
 * Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
 * Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
 * Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
 * Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գևորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել:
Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել: Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է»: