Մամուլ

Թեկնածուների շտաբերը նախազգուշացում են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում դեռ քարոզարշավը չի մեկնարկել։ Մարտի 5-ին առաջադրումների ժամկետն է ավարտվում, ապա 10 օր փաստաթղթերը կստուգեն և կգրանցեն թեկնածուներին։ Սակայն քաղաքի գլխավոր փողոցներում արդեն փակցված են թեկնածուների պաստառները։ Օրենքն առաջինը խախտել է ՔՊ թեկնածու, քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը՝ «Մեր Սարիկը» պաստառով: Նրան չեն զիջում նաև «Մայր Հայաստանի» թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը, «Դեմոկրատական այլընտրանքի» թեկնածու, մարզիկ Արտյոմ Ղարաղազարյանը և «Մեր Ռուբոն»՝ Ռուբեն Մխիթարյանը։ Տեղեկացանք, որ երեկ որոշ թեկնածուների շտաբներ զգուշացում են ստացել՝ պաստառները վաղաժամ փակցնելու համար»։