«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում կյանքը կանգ է առել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կա` Էդուարդ Հակոբյանը, սակայն կոմիտեում շունչները պահած սպասում են նոր նախագահի ընտրվելուն, որ կարողանան առավել հնչեղ քրեական գործերով որոշումներ կայացնեն։
Հակակոռուպցիոն կոմիտեից, ի պատասխան այս իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, փոխանցեցին, որ այդ հանգամանքը չի կարող ազդեցություն ունենալ իրենց աշխատանքի որակի վրա, և օրենքով նախատեսված կարգով կատարվում են մինչդատական վարույթներով բոլոր անհրաժեշտ քննությունները:
Հավելենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները արդեն կան ու սպասում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրվելիք թեկնածուների բարեվարքության մասին եզրակացությանը, որը երեկվա դրությամբ դեռ մրցութային հանձնաժողովին չէր տրամադրվել»։