«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը և, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։
Դատելով իրավիճակից՝ դատավոր Դոլմազյանը չի խնայի իր երբեմնի գործընկերոջը:
Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին»։