Մամուլ

Վարչապետը կգնա խորհրդարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպմանը մասնակցելու են նաև գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ և այլն:

Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը, ինչի մասին ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր:

ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձևակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ։