«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի դեմ իշխանության յուրացման առիթով հարուցված քրեական գործով։
Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանական կողմերին կանչել են կոմիտե և հայտնել են նախաքննության ավարտի մասին. այժմ գործը Գլխավոր դատախազությունում է, որպեսզի դատախազությունը մեղադրականը հաստատի և այն ուղարկի դատարան։
Նշենք, որ քրեական գործով անցնող մեղադրյալների կալանքը օրերս դարձյալ երկարաձգվեց։
Հիշեցնենք, որ Գասպարյանը մեղադրվում է մի քանի Արցախցի անձանց հետ, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. վերջիններիս որոնում են արդեն շուրջ 5 ամիս»: