«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր դաշտը մարտական պատրաստվածության է բերվել, մեկը տևական լռությունն է խախտում, մյուսը՝ հանրահավաք հրավիրում, երրորդը՝ համագումար անում, ուրիշներն էլ ակտիվության այլ ֆորմատներ են որդեգրել։ Սրան ոչ միայն աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններն են նպաստում և Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ակտիվացումը, այլև, ըստ որոշ լուրերի, ռուսական շրջանակներից որոշակի ազդակներ են փոխանցել Հայաստան` հնարավոր փոփոխությունների մասին:
Մասնավորապես, Պուտին-Թրամփ հանդիպումից հետո հնարավոր է Ռուսաստանը սկսի զբաղվել Հարավային Կովկասով, ուստի ոմանք կարծում են, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստ լինի այդ զարգացումներին, որ զանազան պատահական ծլած ուժեր չհայտնվեն ասպարեզում»։