Մամուլ

Նախարարը կգնա ԱԺ՝ փակ հանդիպման. «Ժողովուրդ»

Նախարարը կգնա ԱԺ՝ փակ հանդիպման. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ՝ փակ հանդիպում ունենալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու:

Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռևս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկից, բայց այդպես էլ մնաց օդում առկախ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ն Անահիտ Ավանեսյանի հետ կրկին կքննարկի նրա նախագիծը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական