Մամուլ

Անհետ կորածների ծնողներն ԱԺ օթյակից են հետևել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողների 5-ամյա դժգոհությունները փարատելու համար երեկ ԱԺ-ում կրկին հանդիպում էր կազմակերպվել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ԱԺ-ում երեկ անհետ կորած զինծառայողների ծնողների և իրավահաջորդների հետ դռնփակ հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ: Հանդիպմանը, սակայն, որքան հնարավոր է՝ նվաստացրել էին ծնողներին ու հարազատներին՝ նրանցից պահանջելով, որ 200-ից ավելի նստարան ունեցող ԱԺ նիստերի դահլիճում ընդամենը մի քանի ներկայացուցիչներ նստեն, մյուս ծնողների անունից հարցեր ուղղեն պաշտոնյաներին, իսկ ծնողների մի մասն էլ ԱԺ օթյակից է լուռ հետևել քննարկմանը:

Հանդիպումը անհետ կորած զինվորների ծնողների պահանջով նախաձեռնել էր ԱԺ Պաշտպանության և Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորած զինվորների ծնողները հայտնեցին, որ 5 ժամից ավելի տևած հանդիպումը անարդյունք է եղել, իրենց կողմից բարձրացված որևէ հարց հստակ պատասխան չի ստացել, իրենց տպավորությամբ՝ այս 5 տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, ու արդյունավետ աշխատանք չի արվել:

«Ժողովուրդ» օաթերթը տեղեկացավ, որ ծնողների այս դժգոհությունները մեղմելու համար Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մեկ ամիս անց ԱԺ-ում կրկին պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել»: