Մամուլ

ԱԺ–ում փակ քննարկում կանցկացնեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Այսօր անհետ կորած զինծառայողների ծնողներն Ազգային ժողովում մասնակցելու են փակ քննարկման: Ներկա են լինելու ուժային կառույցների ղեկավարները: Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազը, ՆԳ, պաշտպանության նախարարները, ԱԱԾ տնօրենը: Վերջինս նաև անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահն է: Հանձնաժողովի կազմում կան նաև իշխանությանը կից քաղհասարակության ներկայացուցիչներ:

Ծնողներից մեկը մեզ ասաց, որ 195 անհետ կորածների հարազատներն էլ` գրեթե բոլորը գնալու են Ազգային ժողով, սակայն քննարկումը կայանալու է ԱԺ մեծ դահլիճում, իսկ նրանց մեծ մասին նստեցնելու են լրագրողների օթյակում: Հարազատներից միայն 16 հոգի է ներկա լինելու դահլիճում, որ էքսցեսներ չլինեն»: