Մամուլ

«Չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական իշխանությունները չեն կարողանում ԲԴԽ գիտնական անդամների գտնել։

Տեղեկացնենք, որ ԲԴԽ-ում գիտնական անդամի 3 թափուր պաշտոն ամիսներ շարունակ դատարակ է, ու քաղաքական իշխանությունը չի կարողանում գտնել գիտնական անդամների, որ կարողանա ներկայացնել ԱԺ պատգամավորներին, ովքեր կքվեարկեն նրանց օգտին:

Դեռևս 2024 թվականի հունիսի 24-ին ԲԴԽ գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը լքեց պաշտոնը՝ ժամկետը լրանալու հիմքով։ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԲԴԽ գիտնական անդամ Հայկ Գրիգորյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր՝ հեռանալով ԲԴԽ-ից, իսկ ամենավերջին գիտնական անդամը ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանն էր։

Արդյունքում, ՀՀ ամենակարևոր հաստատության կազմում` Բարձրագույն դատական խորհրդում, 3 գիտնական ադամի պաշտոն դատարակ է, ու քաղաքական իշխանությունները գիտնական անդամի կադրային սովի մեջ են հայտնվել»: