Մամուլ

44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանում 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողների մասնակցությամբ լսումներ կլինեն:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին անհետ կորած զինվորների ծնողները գնացել էին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լսումները, հնարավոր է, տեղի ունենան հաջորդ շաբաթ:

ԱԺ լսումներին հրավիրվելու են նաեւ տարբեր գերատեսչությունների ղեկավարները՝ ԱԳ նախարար, ՊՆ նախարար, ԱԱԾ տնօրեն, գլխավոր դատախազ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: