Մամուլ

Եվրաինտեգրման թեմայով քննարկում են անելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։

Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների խորհրդարանների նախագահների և փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արևմտամետ ուժերին»։