«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանի աշխատասենյակում շարունակում է պատից կախված մնալ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որը, ի դեպ, կախված է բոլոր պատգամավորների, իշխանավորների աշխատասենյակներում։
Երեկ մեր լրագրողն Աղազարյանին հարցրել է՝ ինչո՞ւ եք թույլ տալիս, որ այսքանից հետո էլ Փաշինյանը Ձեզ լուռ «հսկի»՝ պատից։ Աղազարյանն ասել է` սա բոլորովին այլ Փաշինյան է, որին ինքը սիրում էր․ «Սա այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի, սա երեկվա Նիկոլ Փաշինյանն է, և դա է ապացուցում իր արտաքին տեսքը՝ մորուքը, հետևաբար, եթե որևէ մեկին չի խանգարում, թող մնա այստեղ»»: