Երևան

Համալրվել է ավտոբուսի վարորդի 110 հաստիք

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք. այս մասին հաղորդվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Նշվել է, որ նույն տեմպերով աշխատանքի դեպքում այս շաբաթ արդեն բոլոր թափուր հաստիքները կհամալրվեն։