Մամուլ

10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը, իբրև ապօրինի գույքի լավագույն բռնագանձող՝ որպես պարգևատրում արժանացել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող պաշոնի նշանակմանը։

Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի շրջանակում Սիրո Ամիրխանյանը կրտսեր փորձագետից 10 տարում դարձել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։

Սիրո Ամիրխանյանի գլխավորած վարչության միջոցով 2024 թվականին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 314,6 մլն դրամ։

Բացի այդ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունների արդյունքում ՀՀ սեփականությանը փոխանցվել է 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև պետական բյուջե է փոխանցվելու շուրջ 937 միլիոն դրամ, որից 364,566,167 դրամն արդեն իսկ փոխանցվել է»։