Մամուլ

ԼՂ նախկին պատգամավորները քննարկում են նախաձեռնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը:

Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 12 առաջարկ էր ներկայացրել Բաքվին, որոնցից մեկով առաջարկում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն, այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համախոհներ են։ Ադրբեջանի նախագահն էլ է պահանջում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Փաշինյանի հայտարարությունն անարձագանք չի մնալու, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք»»։