Մամուլ

Նույն ժամերին միջոցառում են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի լարված փոխհարաբերությունները սկսել են նյարդայնացնել նաև մարզպետարանի աշխատողներին, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ղեկավարներին, որոնք հայտնվել են երկու քարի արանքում և զգուշավոր են դարձել ու լարախաղացի նման ամեն ինչ անում են, որ երկու պաշտոնյաներից ոչ մեկի աչքի փուշը չդառնան։

Նախօրեին` նույն օրը, գրեթե նույն ժամերին, մարզպետն առանձին է խնջույք կազմակերպել՝ ռեստորան հրավիրելով դպրոցի տնօրեններին, ԲԿ աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայությամբ այլ հիմնարկների աշխատակիցներին, իսկ Կապանի քաղաքապետ Փարսյանն էլ քաղաքի տոնածառի լույսերը վառելու տոնական միջոցառումն է արել, որին հրավիրված մարդկանցից շատերը չեն կարողացել մասնակցել՝ մարզպետի միջոցառմանը մասնակցելու պատճառով»։