Մամուլ

Էկոպարեկների համար ձեռնաշղթաները դեռ չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ Հակոբ Սիմիդյանի գլխավորած ՇՄ նախարարությունը չի կարողանում ձեռք բերել էկոպարեկներին անհրաժեշտ անգամ 50 ձեռնաշղթա: Նախարարությունը, ըստ փաստաթղթերի, կատարել է գնումը, բայց ապրանքը չի ստացել, որից հետո պայմանագիրը լուծվել է, բայց էկոպարեկների համար անհրաժեշտ ձեռնաշղթաները դեռ չեն ստացվել:

Հարցը դիտարկելով երկու տեսանկյունից (գոյատևելու և բնության պահպանության) փաստենք, որ հայրենի իշխանությունները, տվյալ դեպքում ՇՄ նախարարությունը, դեռ բնությունը վնասելու սկզբունքով է գործում: Բացի անտառների ոչնչացումից շարունակվում է նաև Սևանի սիգի դեմ անարդյունավետ պայքարը, ջրային ռեսուրսների անխնա վատնումը, օդի անթույլատրելի աղտոտվածությունը և այլն և այլն:

Եվ ամփոփելով սկզբում հիշատակված ձկնորսների թեման պետք է ասել, թե վատ նորությունը ձկնորսների համար այն է, որ ձեռնաշղթաները «ճանապարհին» են, իսկ լավը` որ հայտնի չէ, թե դրանք ե՞րբ տեղ կհասնեն:

Փաստ է, որ ձեռնաշղթաներն այս պահին չկան»: