«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններում հաղթած Սարիկ Մինասյանը, ով անկուսակցական է շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել:
Նշենք, որ կուսակցության անդամակցությունը որոշում է ՔՊ վարչությունը:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ փրայմերիզին մասնակցած բայց չհաղթած, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ Վահագն Մկրտչյանը նշանակվելու է փոխքաղաքապետ: Վերջինս 2023 թվականին ևս զբաղեցրել է Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնը»: