Մամուլ

Բանկերը գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին․ «Փաստ»

Բանկերը գերշահույթներ են ստանում արտաքին գործոնների հաշվին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թ. ինն ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25 տոկոսով ավելի է, քան 2023 թ. նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։

Մասնագետներից շատերի համոզմամբ, այս արդյունքն առավելապես պայմանավորված է արտաքին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած որոշակի գործոնների ազդեցությամբ:

Միևնույն ժամանակ, տնտեսագետները ահազանգում են, որ երբ նույն արտաքին գործոնները չեզոքանան, դա լուրջ հետևանքներ կարող է ունենալ բանկային ողջ համակարգի վրա: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ հատկապես վերջին տարիներին բանկային շահույթների կուտակման մեջ էական ազդեցություն են ունեցել վարկային տոկոսադրույքները, փոխարժեքային տարբերությունների շահույթները, տրանսֆերտների՝ դրսից փոխանցումների արդյունքում միջնորդավճարները»: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական