Մամուլ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը կկայանա Երևանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանում դեկտեմբերի 10-12-ը կանցկացվի Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 64-րդ գլխավոր լիագումար նիստը, որի համար Հայաստան կժամանեն ՍԾՏՀ ԽՎ անդամ մեկ տասնյակից ավելի պետությունների պատվիրակություններ։ Անգամ Թուրքիայից է պատվիրակություն ժամանելու, մինչդեռ ադրբեջանական պատվիրակությունը մինչ այս պահը, ըստ որոշ լուրերի, դեռ իր մասնակցության վերաբերյալ հաստատում չի ներկայացրել։

ՍԾՏՀ ԽՎ նիստի գլխավոր միջոցառումները նախատեսում են անցկացնել «Դվին» հյուրանոցում։ Հիշեցնենք, որ Հայաստանն ամիսներ առաջ ստանձնել է այս կազմակերպությունում նախագահությունը»: