«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ «ՌեդՎինգս» ավիաընկերությունը երեկ՝ Միներալնիե Վոդի-Երևան թռիչքի ժամանակ, զգուշացրել է ուղևորներին, որ դեկտեմբերի 1-ից հայ ուղևորները դեպի Մոսկվա մեկնելիս ավելի խիստ կարգով են անցնելու ստուգումները։
Նոյեմբերի 29-ի թռիչքի ժամանակ արդեն ուղևորներին ծանուցել են թռիչքից 3 ժամ շուտ գալ օդանավակայան, որպեսզի ստուգումները խիստ կարգով անցկացնեն»։