Մամուլ

Ինչո՞ւ ԲԴԽ-ում նախագահ չընտրեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նախագահի թեկնածու են առաջադրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանին։

Ընտրության առաջին փուլում ԲԴԽ 7 անդամներից ընդամենը 3-ն են կողմ քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում նա չի կարողացել առաջին փուլով ընտրվել ԲԴԽ նախագահ։ Ընտրության 2-րդ փուլ են իրականացրել դատավորները, որտեղ 4 անձ է քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։

Ներկա պահին ԲԴԽ անդամները 7-ն են, ուստի դատելով իրավիճակից՝ Արթուր Աթաբեկյանին կողմ պետք է քվեարկեին ԲԴԽ 6 անդամները, սակայն պարզվում է՝ ԲԴԽ անդամների մեջ նրա թեկնածությանը դեմ են։

Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով՝ տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որևէ թեկնածու չի հավաքել բավարար քանակի ձայներ, և լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»: