«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կգումարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները, սակայն, որոշել են մինչև Ամանոր պարապուրդի չմատնվել և արտահերթ նիստեր կհրավիրեն. «Մեկ նիստը քիչ է, հավանաբար երկու արտահերթ կլինի»,- ասաց մեր ՔՊ-ական զրուցակիցը:
Իշխանությունները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ամբողջությամբ ընդունեն. ուստի մինչև տարեվերջ պետք է սպառեն օրակարգը, ապա գնան Նոր տարին նշելու»: