«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի ժամանակ մեր իշխանության մեջ շատ քիչ էին կանայք, և անգամ օրենքով քվոտաներ սահմանվեցին, որ նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին լինի, և գենդերային հավասարությունն ապահովվի:
Հիմա հակառակ պրոցեսն է գնում` Նիկոլ Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. գլխավոր դատախազ, հետախուզության պետ, առողջապահության, արդարադատության, ԿԳՄՍ նախարարներ, ՄԻՊ և հիմա` ՆԳ նախարար:
Բայց նախորդ նշանակումներից այս վերջինը տարբերվում է նրանով, որ ՆԳՆ-ի կազմում են նաև ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, որոնք ռեժիմային համակարգեր են` համազգեստ կրող, զինվորական կոչումներով մարդիկ»։