«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է իր հայտարարագիրը։ Հեղափոխությունից հետո՝ 2022 թվականին, նա ձեռք է բերել հողամաս Աբովյան քաղաքում, իսկ 2023 թվականին Առինջ գյուղում՝ անհատական բնակելի տուն։
Դատելով վարկային մնացորդից՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Գասպարյանը նաև հիփոթեքով գնած բնակարան ունի, որի մայր գումարի մնացորդը կազմել է 43 մլն 232 հազար դրամ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի ամուսինը՝ Արսեն Մխիթարյանը, որ շարքային ինժեներ է Ազգային անվտանգության ծառայությունում, հեղափոխությունից հետո ժառանգություն է ստացել բնակարան Երևանում և ձեռք բերել 2 ավտոմեքենա»։