«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար և ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից և ԱԺ աշխատակազմից։
Սակայն պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երևանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ»: