«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ֆուտբոլ դիտելու։
ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի՝ Երևանի ժամանակով 00։00-ին։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից հետաքրքրվել՝ արդյոք սեփակա՞ն միջոցներով են մեկնելու Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ պետբյուջեի հաշվին:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով:
ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին և նամակներին չպատասխանեցին»: