«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր տեղակալ Արաքսիա Սվաջյանին վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որևէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ ևս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի»: